Գլխավոր Հասարակություն Apple-ը հագուստի արտադրությամբ կզբաղվի

Apple-ը հագուստի արտադրությամբ կզբաղվի

Հետագայում Apple-ը կարող է խելացի հագուստի արտադրությամբ զբաղվել, որն iPhone-ի հետ կսինխրոնիզացվի: Համապատասխան պատենտը նկատել են համացանցում, փոխանցում է AppleInsider-ը:

Պատենտային հայտի համաձայն՝ ընկերությունն ԱՄՆ-ում հատուկ գործվածք է գրանցել: Հատուկ նյութի վրա կան էլեկտրոդներ և լարեր: Այն կարող է տվյալներ հավաքել: Օրինակ՝ գործվածքը կարող է հետևել հագուստը կրողի զարկերակին, ճնշմանը, ջերմաստիճանին, առողջական վիճակին:

Տեղեկատվությունը սմարթֆոնին կուղարկվի: Ակնկալվում է, որ հագուստը ոչ միայն կվերահսկի կենսական կարևորության օրգանների ակտիվությունը, այլև կբարելավի Apple-ի արտադրանքների փոխգործակցությունը:

Comments
SHARE