Գլխավոր Հասարակություն Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է՝ ինչպես է իրեն հաջողվում 49 տարեկանում նման մարմին...

Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է՝ ինչպես է իրեն հաջողվում 49 տարեկանում նման մարմին ունենալ (Photo)

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վերջերս Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչպես է իրեն հաջողվում 49 տարեկանում նման մարմին ունենալ:

Երկու երեխաների մայրը, որն այս տարի 50 տարեկան կդառնա, բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը:
Աշխատանքային օրերին նա գրեթե դուրս չի գալիս մարզասրահներից: Աստղի խոսքով՝ նա բացակայում է մարզումներից միայն ծայրահեղ դեպքերում, սակայն այդ դեպքում էլ նա մի քանի ազատ րոպե է գտնում մարզվելու համար:

«Ես հազվադեպ եմ բաց թողնում մարզումները: Երբեմն աշխատում եմ մինչև ուշ գիշեր, սակայն նման դեպքերում ես ասում եմ ինձ՝ ուղղակի արա՛ դա, ընդամենը մեկ ժամ»,- խոստովանել է երգչուհին:

Բացի այդ՝ Ջեյ Լոն հետևում է իր սննդակարգին: Նա ուտում է օրական 6 անգամ փոքր չափաբաժիններով: Իր բարեկազմության հիմնական գաղտնիքներից մեկը նա համարում է գազավորված ըմպելիքներից հրաժարվելը: Երգչուհին չի օգտագործում նաև կարտոֆիլ:

Фото: Camilla Akrans. Стиль: Patrick MackieФото: Camilla Akrans. Стиль: Patrick Mackieimage

Comments
SHARE