Գլխավոր Հիմնական Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է. դեպքի վայր է...

Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ (տեսանյութ, լուսանկարներ, թարմացվող)

23:08

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

SHARE