Գլխավոր Քաղաքականություն Video. Մենք անձնական հակասություն ոչ մեկի հետ չունենք․ մեր տեսակի մեջ ենք...

Video. Մենք անձնական հակասություն ոչ մեկի հետ չունենք․ մեր տեսակի մեջ ենք ընդդիմություն․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր խորհրդարանում ընդդիմություն են լինելու իշխանությանը։ «Մենք մեր տեսակի մեջ ենք ընդդիմություն, եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կհայտարարի, որ ընդդիմություն է, կտեսնենք գործունեության արդյունքը», – հայտարարեց Մարուքյանը։

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. – «Մենք համագործակցության եզրեր Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի հետ էլ տեսնում ենք, եթե մեր տեսլականի և մոտեցումների շուրջ կարող են գալ ընդհանուր հայտարարի՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե ինչ-որ մեկի անձնական շահերն առաջ մղելուն, այլ՝ հանուն երկրի»։

Comments
SHARE