Գլխավոր Uncategorized Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

Չեմ պատրաստվում արտագաղթել, նույնիսկ եթե նոր իշխանությունները այլընտրանք չթողեն. Արփինե Հովհաննիսյան

Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ, իմ գործընկերների՝ Դավիթ Հարությունյանի եւ այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովում հայտարարեց նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել եւ լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար եւս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձեւաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից եւ ձեր հետ շփումներից չեմ խուսափելու»,–ասաց նա։

Հարցին՝ եթե առաջարկներ ստանա, կհամաձայնի պետականաշինության ոլորտում գործել, նա շեշտեց՝ «եթե»–ներով հարցերի չի սիրում պատասխանել։

SHARE