Գլխավոր Քաղաքականություն Հանդես ենք գալիս ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ....

Հանդես ենք գալիս ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ. Միքայել Մելքումյան

Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցությունը հանդես է գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ:

Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնել է «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումն ի շահ մեր ժողովրդի մշտապես եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային գերակայություններից մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովներում «ԲՀԿ» խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ուառաջարկությունները։

Դեռևս 2009թ. ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել ՌԴ Պետական Դումայի՝«Եդինա Ռոսիա» խմբակցության հետ, որն ի դեպ, 2018թ. թարմացվել և երկարաձգվել էր:

Ուստի ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին:

Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ»,- հաղորդագրության մեջ հայտնել է Մելքումյանը:

 

SHARE