Գլխավոր Հասարակություն Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են...

Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ հաստատելով բժիշկների կողմից ստորագրահավաք սկսելու մասին լուրը:

«Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ, ստորագրահավաք են սկսել ընդդեմ Մհեր Ենոքյանին ներում տալու խնդրագրին: Արմեն Մուրադյանը ևս՝ որպես բժիշկ, միացել է ստորագրահավաքին»,-ասաց Դանիելյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Comments
SHARE