Գլխավոր Միջազգային ՊԱԿ-ի լրտեսը. Գերմանիայում հայտնաբերվել է Պուտինին տրված հետախուզական վկայականը

ՊԱԿ-ի լրտեսը. Գերմանիայում հայտնաբերվել է Պուտինին տրված հետախուզական վկայականը

Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Պետական անվտանգության  նախարարության՝ արխիվների հետ աշխատանքի հարցերով հանձնաժողովը հայտնաբերել է  գաղտնի հետախուզական վկայական՝ տրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունով:

Ինչպես նշում է svoboda.org-ը, վկայականի լուսանկարը հրապարակել են մի շարք գերմանական լրատվամիջոցներ:

Հայտնի է, որ փաստաթուղթը տրվել է 1985թ. դեկտեմբերի 31-ին ու չորս տարի շարունակ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ երկարացվել է: Դրա շնորհիվ Պուտինը կարողացել է անարգել մուտք գործել Պետանվտանգության նախարարություն:

Հատկանշական է, որ վկայականի վրա առկա է Պուտինի ստորագրությունը:

ՌԴ նախագահը եղել է ՊԱԿ-ի նախկին աշխատակից: 1985-1990թթ. աշխատել է Դրեզդենում: 1989թ. նա մեդալ է ստացել ԳԴՀ-ի ազգային ժողովրդական բանակին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հայտնաբերված վկայականը կարող է իրական լինել՝ հիշեցնելով, որ ժամանակին ՊԱԿ-ը համագործակցում էր ԳԴՀ Պետանվտանգության նախարարության հետ:

Comments
SHARE