Գլխավոր Հիմնական Ով իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի պատասխանատվության. Փաշինյանը՝...

Ով իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի պատասխանատվության. Փաշինյանը՝ Արարատում գրանցած միջադեպի մասին․ Aysor.am

Ոստիկանությունն ու իրավահ մարմինները դրանով զբաղվում են, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում երեկ գրանցված միջադեպին:

Նա ընդգծեց՝ վատ է վերաբերվում նման դրսևորումներին՝ հավելելով.

«Իրավապահները պետք է զբաղվեն և օրենքով սահմանված ընթացակարգերով պատախանատվության ենթարկեն: Բռնությունը՝ որպես որևէ հարաբերություն պարզելու գործիք, մեզ համար անընդունելի է: Ով որ իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության», – ասաց Փաշինյանը:

Comments
SHARE