Գլխավոր Հիմնական Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցների ձայնագրությունը Յուրի...

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցների ձայնագրությունը Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի մասին

Geopolitika.lt կայքում հրապարակվել է ձայնագրություն, որտեղ ներկայացված է ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները: Տեսանյութը հրապարակվել է Blauside յութուբյան էջի կողմից դեկտեմբերի 4-ին, իսկ կայքում այն հայտնվել է այսօր։

Ըստ հեռախոսազրույցի՝ Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին, ինչպես նաև Վանեցյանը Փաշինյանի հետ խորհրդակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ։
Փաշինյանը հորդորում է հետաձգել Խաչատուրովի կալանավորումը. «Դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ»,– ասում է Փաշինյանը, ով ենթարդաբար այդ պահին գտնվում է Ռուսաստանում։

Այնուհետև Արթուր Վանեցյանը զանգահարում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Վերջինիս հետ խոսում են Յ. Խաչատուրովի նկատմամբ գրավ կամ ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին: «Թող մեծ գրավ լինի, որ հիմնավոր կասկածին չկպնեն: Բայց դե էդ էլ չեմ իմանում՝ ինչ անեմ, դատավորին ասե՞մ: Վարչապետի հետ խոսա էլի»,- ասում է Ս. Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ձայնագրությանը.

«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից»,– գրել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քիչ հետո թեմայի շուրջ կխոսի ուղիղ եթերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comments
SHARE