Գլխավոր Հասարակություն Իհարկե, ինչպես կարելի է մեր թիմն ու ձեր թիմը իրար հետ համեմատել....

Իհարկե, ինչպես կարելի է մեր թիմն ու ձեր թիմը իրար հետ համեմատել. Նժդեհի խոսքը կենաց ասողը ոչ միայն ԿԳ նախարար կոչվելու իրավունք չունի, այլ պետք է ձենը կտրի. Գ. Պետրոսյան

Նժդեհի խոսքը կենաց ասողը ոչ միայն կրթության նախարար կոչվելու իրավունք չունի, այլ պետք է ձենը կտրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ-ն ներկայացնող ռեյտինգային թեկնածու Գեղամ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ականջներդ կտրեք դրեք քամակներիդ։
Իհարկե, ինչպես կարելի է մեր թիմն ու ձեր թիմը իրար հետ համեմատել: Ինչպես կարելի է համեմատել Կարաբինային ընդունող կրթության նախարարին և ազգային երգ ու պար առարկան դպրոց մտցնող Արմեն Աշոտյանին, ինչպես կարելի է մարիխուանա քարոզողին համեմատել ազգային արժեքներ քարոզող ներկայացուցիչների հետ, ինչպես կարելի է սելֆիի ձողը համեմատել կայացած գործիչների հետ, ովքեր տարբեր երկրներում ցեղասպանություն են ընդունել:

Քո արձագանքը ցույց տվեց, որ դուք 7 ամսվա մեջ ոչինչ չեք արել: Քանիցս իրավացի էր Շարմազանովը, որ Նիկոլը մի շաբաթ գրիպ ընկնի, դուք կորած եք, սակայն այս ընթացքը ցույց տվեց, որ եթե Նիկոլը մի ժամ էլ գրիպ ընկնի, ձեր թիմը կկորի:

Հեռուստաբանավեճը քեզ հերիք չէր, որ հասկանայիր Էդուարդ Շարմազանովի հետ մեյդան չպիտի ընկնես: Նժդեհի խոսքը կենաց ասողը ոչ միայն կրթության նախարար կոչվելու իրավունք չունի, այլ պետք է ձենը կտրի:

Մաթևոսյանը ճիշտ էր ասում՝ մարդուն ու անասունին հիշողությունն ա տարբերում, հիշողություն եթե չունես, ապա հիշեցնեմ, որ Շարմազանովը եզակի գործիչ է եղել համամասնական ցուցակում, որ մասնակցել է քարոզարշավին և Լոռու մարզում 2-3 մեծ միջոցառում կազմակերպել»:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել էր այն հայտարարությունները, թե Փաշինյանը պաշտոններ է տալիս նրանց, ովքեր Գյումրիից Երևան են քայլել:

 «Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որևէ բան չեն արել, բացի Գյումրիից Երևան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվո՞ւմ։

Շարմազանովը մոռացե՞լ է, որ անցած ընտրություններին ՀՀԿ-ն չէր թողնում հենց իրեն կամ իր թիմի գերակշիռ մեծամասնությանը խոսափողին մոտենալ կամ հարցազրույց տալ, քանի որ ունեին (և ունեն) ամենաանընդունելի քաղգործիչների համբավ։

Դե հիմա մեր թիմին նայե՛ք՝ բոլորը քարոզարշավի են, բանավեճերի են, տեքստ են ներկայացնում՝ քաղաքական տեքստ, ոչ թե ցիտատների գիրքը բացում, բաժակը լցնում ու կենացներ ասում։ Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են»։

Comments
SHARE