Գլխավոր Հասարակություն Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում կիրականացվեն դեղին վանդակաձև հորիզոնական...

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում կիրականացվեն դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում 2018թ. դեկտեմբերի 4-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից

Comments
SHARE