Գլխավոր Տնտեսություն Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպեն դեկտեմբերի 5-ին Միլանում

Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպեն դեկտեմբերի 5-ին Միլանում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում առանձին և համատեղ հանդիպումներ էին ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 

Comments
SHARE