Գլխավոր Տնտեսություն ԿԲ-ի և Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի նախագահները քննարկել են բանկի՝ ՀՀ-ում...

ԿԲ-ի և Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի նախագահները քննարկել են բանկի՝ ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը

Այսօր Երևանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինին:

Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններն ու ուղիները:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկըմիջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն աջակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 11 երկրների տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը հիմնականում վարկերի տրամադրման, երաշխիքների թողարկման և բաժնային ներդրումների միջոցով: Հայաստանի Հանրապետությունում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ներդրումները սույն թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 226.6 մլն  Եվրո:

 

Comments
SHARE