Գլխավոր Միջազգային Նոյեմբերի 20-ը Երեխայի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 20-ը Երեխայի համաշխարհային օրն է

Երեխայի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այդ տոնը որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր։ Այն նվիրված է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը։ ՄԱԿ-ըկառավարություններին առաջարկել է նշել այդ տոնը ցանկացած օր, որը նրանք խելամիտ կհամարեն, եւ առաջարկել է երեխայի օրվա համընդհանուր նշելը կնպաստի ազգերի միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապնդմանը։ Նշենք, որ 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։ ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի մինչեւ 5 տարեկան միլիոնավոր երեխաներ են մահանում, եւս տասնյակ միլիոնավոր երեխաներ մնում են ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ՝ հնարավորություն չունենալով առողջանալու եւ զարգանալու։

Comments
SHARE