Գլխավոր Քաղաքականություն Մենք, ընդհանրապես, ինչո՞ւ ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս. Փաշինյանն այլ մեխանիզմ է...

Մենք, ընդհանրապես, ինչո՞ւ ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս. Փաշինյանն այլ մեխանիզմ է առաջարկում

Երբ մենք ասում ենք, որ խրախուսում ենք աշխատանքը, շատերը մեզ փորձում են մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության ու չաշխատելու մեջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են՝ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է, դու մի աշխատի, որովհետեւ հենց որ աշխատես մենք քեզ նպաստից կզրկենք: Մենք ընդհանրապես, ինչու ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ պետք է ավելի թիրախային աջակցենք: Օրինակ, երեխային, այսինքն նպաստառուն ոչ թե պետք է լինի ոչ թե երեխայի հայրը, որ եթե աշխատի, կզրկվի նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան: Մենք չպետք է դնենք պայման, որ եթե քո հայրը աշխատի, մենք քեզ կզրկենք նպաստից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային: Մենք քաջալերելու ենք, որ մեր քաղաքացիներն ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր աառաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանում ունի 350 հազար մարդ. «Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են ոչ բյուջետային, մասնավոր ընկերություններում: Նրանք զրոյից հարկեր են վճարում: Բյուջետային աշխատողները եւս հարկեր վճարում են, բայց նրանց աշխատավարձը ձեւավորվում է այդ 350 հազար անձանց վճարած հարկերից: Մեր խնդիրն է, որ առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի:

Ըստ էության, այդ 350 հազարն իրենց ուսերին են կրում բոլոր բյուջետային ծախսերի պատասխանատվությունը: Երբ արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիների փոքր տոկոսն ա այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձեւակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք: Մենք չենք մեղադրում մարդկանց չաշխատելու եւ հարկ չվճարելու մեջ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու:

Comments
SHARE