Գլխավոր Հասարակություն ARARAT-ի նոր գովազդային արշավ՝ եռապատկեր վարպետության, բնության և ժամանակի մասին

ARARAT-ի նոր գովազդային արշավ՝ եռապատկեր վարպետության, բնության և ժամանակի մասին

ARARAT կոնյակը մեկնարկում է նոր գովազդային արշավ՝ ներկայացնելով արտադրության նոր եզրերն ի շարունակություն «Ի ՍՐՏԵ» հաղորդակցական պլատֆորմի:

TBWA\Moscow միջազգային գործակալության հետ համատեղ մշակած «Հայաստանի սրտից» գովազդային արշավը ARARAT հայկական կոնյակի յուրահատուկ հատկանիշների պատկերներով հագեցած պատմություն է՝ Հայաստանի առատաձեռն բնության, դարերով հղկված վարպետության, սիրված գործի հանդեպ աննկարագրելի սիրո և համբերության արվեստի մասին:

Իսկական կոնյակի ստեղծումը ձեռակերտ գործընթաց է, որն իրենից ներկայացնում է ստեղծագործական վարպետության յուրատեսակ մի կասկադ, որի յուրաքանչյուր աստիճանը ավելի խորն է բացահայտվում հաջորդի վիրտուոզ կատարման շնորհիվ: Կոնյակի ստեղծման գործընթացը պատկերելով և ARARAT կոնյակների գամմայի սեգմենտավորումը արտացոլելով՝ նոր գովազգային արշավը եռապատկեր է, որի յուրաքանչյուր մասը պատմում է ստեղծման այս կամ այն դրվագի մասին:

Բնության պարգև, վարպետների ոգեշնչում

Նոր արշավի շրջանակներում ARARAT աստղային կոնյակները փոխանցում են արտադրության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը՝ բացառապես հայկական տեղական խաղողի տեսակների օգտագործումը, որոնց որակական հատկանիշներին հետևում են Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ոչ միայն ամենամյա մթերման պահին, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում: Պատկերավորման կենտրոնում ARARAT Հինգ աստղ կոնյակի շիշն է, որի հագեցած ետին պլանը զարդարում է Արարատյան դաշտի խաղողը, թորման սարքի մի հատվածը և կաղնե տակառը՝ դիտողին խորհրդանշորեն հուշելով ARARAT կոնյակի ստեղծման ամբողջ ճանապարհը: Այսպիսով, իր նոր արշավով ARARAT-ը հրավիրում է դիտելու ամբողջ արտադրական պարույրը՝ խաղողից մինչև պատրաստի արտադրանք: ARARAT կոնյակների անհերքելի արժանիքներից մեկն ամբողջ արտադրական գործընթացի իրագործումն է անմիջապես Երևանի կոնյակի գործարանում, ինչի ինքնատիպ գեղարվեստական փոխաբերություն է հանդիսանում այս արշավը:

Նուրբ համադրությունների արվեստ

Առավել հնացված ARARAT կոնյակները ներկայացնող վիզուալ լուծումն անդրադառնում է կոնյակի ստեղծման գործընթացներից ամենաստեղծագործականին՝ կուպաժի արվեստին: Կոնյակի սպիրտների մանրակրկիտ ընտրությունը և նրանց նրբագեղ համադրության վարպետությունը հաճախ փոխաբերականորեն համեմատում են գեղանկարչության, օծանելիք կամ երաժշտություն ստեղծելու արվեստի հետ: ARARAT կոնյակները ստեղծվում են վարպետների կողմից, որոնց փորձը տասնամյակներ շարունակ հղկել է իրենց գիտելիքները և ծանոթացրել մասնագիտական բոլոր նրբություններին: Թիրախում ունենալով ոգեշնչող և ոգեշնչվող կանանց, որոնք ընդունակ են ոչ միայն ըստ արժանավույն գնահատել արվեստը, այլև դրա ետևում նկատել մանրազնին համակցությունների ներդաշնակությունը՝ պրեմիում սեգմենտի գովազդային արշավը պատկերում է ARARAT Անի կոնյակը, որի ետին պլանը կազմում են տարբեր տարիների հնացման տասնյակ կոնյակի սպիրտներ, որոնց համադրությունն էլ ստեղծում է ARARAT լեգենդար կոնյակները:

Comments
SHARE