Գլխավոր Հասարակություն Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը շնորհվել է Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին

Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը շնորհվել է Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին

Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն այս տարի շնորհվել է 33-ամյա գրող, «Charile Hebdo» ամսագրի նախկին աշխատակից Վալերի Մանտոյին՝ պոլսահայ լրագրող, մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մասին գրած «Le Sillon» («Ակօսը») գրքի համար:

Ինչպես փոխանցում է «Ակօս» պարբերականը, մրցանակը ստանալիս Մանտոն նշել է, որ հիացած է Դինքի գաղափարախոսությամբ և նրա՝ մարդկանց առերեսման բերելու անկոտրում ձգտմամբ:

«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ սեփական իրավացիությունը ապացուցելն էր, այլ մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», – ասել է գրողը:

Նա նշել է, որ պոլսահայ մտավորականի մասին գիրք գրելու ցանկությունն իր մոտ առաջացել է նրա կենսագրությունը կարդալու առաջին իսկ րոպեներից:

Միջնույն ժամանակ Մանտոն փաստել է, որ իր գրքի մրցանակային դառնալն անակնկալ էր իր համար:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակօս»-ի խմբագրության առջև:

Comments
SHARE