Գլխավոր Հասարակություն Նիկոլը զոհաբերեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ չունի...

Նիկոլը զոհաբերեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ չունի պետական մտածողություն

Մենուա Հարությունյանի ՖԲ էջից

Փաստացի հանուն քաղաքական և անձնական վրեժխնդրության, սեփական վարկանիշը ժամանակավոր բարձրացանելու՝ Նիկոլը զոհաբերեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ չունի պետական մտածողություն և Հայաստանի պետական շահերով առաջնորդվելու փոխարեն առաջնորդվում է միայն սեփական քաղաքական շահերով…

Խորապես վստահ եմ, որ այս պատմությունից նույնիսկ Նիկոլը դուրս եկավ առանց քաղաքական դիվիդենտներ շահելու, ավելին ծիծաղելի վիճակում հայտնվեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների և հատկապես Վլադիմիր Պուտինի մոտ, ում Նիկոլը հավանաբար վստահեցրել էր , որ ինքը չի կարգադրել կալանավորել Յուրի Խաչատուրովին՝ դրանով իսկ վարկաբեկել ՀԱՊԿ-ն, բայց երբ լույս աշխարհ եկավ հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը բոլորը, այդ թվում և Պուտինը, հասկացան, որ Խաչատուրովը կալանավորվել է, իսկ ՀԱՊԿ-ն վարկաբեկվել Նիկոլի գիտությամբ , մյուս կողմից՝ Նիկոլը որպես Հայաստանի ղեկավար թուլացրեց իր պետության դիրքերը և նաև իր քաղաքական դիրքերը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովող ռազմաքաղաքական դաշինքում…

Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, Նիկոլը ձեռքբերեց ստախոսի համբավ և ցույց տվեց, որ ուղղակի միջամտում է իրավապահ համակարգի գործունեությանը , արցախյան պատերազմի և հայոց բանակի կայացման ակունքներում կանգնած գեներալ Խաչատուրովը վարկաբեկվեց, որը ուղիղ հարված է Հայոց բանակի իմիջին և այս ամենը մեկ մարդու՝ Նիկոլի վրեժի ծարավը հագեցնելու համար…

Ուզում եմ հիշեցնել, որ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղար եղած ժամանակահատվածում ՀԱՊԿ-ն մի քանի անգամ, իսկ մեկ անգամ բավականին կոշտ կոչ արեց ադրբեջանական կողմին չխախտել հրադադարի ռեժիմը, առավել ևս կրակ չբացել Հայաստանի սահմանային գյուղերի և հատկապես խաղաղ բնակիչների ուղղությամբ …

Սերժ Սարգսյանը պատահական չէր արցախյան պատերազմի լավագույն հրամանատարներից մեկին գործուղել ՀԱՊԿ և ներքին վստահություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատահական չի վարկաբեկում արցախյան պատերազմի լավագույն հրամանատարներից մեկին՝ Խաչատուրովին, ձեռքի հետ էլ կամ դիտավորյալ ՆԱՏՕ-ի կոնկուրենտ ուժային բլոկը՝ ՀԱՊԿ-ը :

Եվ այսքանից հետո, եթե ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում Պուտինենք էլ Նիկոլին չվստահեն դժվար կլինի նրանց մեղադրել՝ մեր երկրի ղեկավարին չվստահելու համար . դրա համար երկրի ղեկավար ընտրելիս պետք չէ ընկնել էմոցիայի գիրկը , առավել ևս՝ երկրի ղեկավար ընտրել փողոցում ու ծափերով…

Comments
SHARE