Գլխավոր Հիմնական Մենք բոլորս նույն մեխին պետք է խփենք, որ ծախսած էներգիան լինի արդյունավետ....

Մենք բոլորս նույն մեխին պետք է խփենք, որ ծախսած էներգիան լինի արդյունավետ. Ն. Փաշինյանը հանդիպել է Ղազախստանում հայ համայնքի հետ

Մենք հզոր ժողովուրդ ենք, հզոր պոտենցիալով, բայց ցավոք այդ պոտեցիալը ոչ ամբողջապես է օգտագործված մինչև այս պահը. Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունը որ ՀՀ-ում տեղի է ունեցել, և այն տեղի է ունեցել ոչ միայն ՀՀ-ում, այլև հայության շրջանում, հույս ունեմ՝ մեր համազգային գիտակցության մեջ է տեղի ունեցել այս հեղափոխությունը, դրա ամենակարևոր արդյունքը պետք է լինի այն, որ մենք մեր ազգային պոտենցիալն օգտագործենք, որ կարողանանք միասին հզորացնել մեր հայրենիքը, որը լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝խնդիրն այն է, որ միասնական նպատակներ չեն ձևակերպվել. «Մենք բոլորս նույն մեխին պետք է խփենք, որ ծախսած էներգիան լինի արդյունավետ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսօր հայությունը ձեռք է բերել նոր էներգիա: «Այդ էներգիայի միջոցով պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մի երկիր, որն ի վիճակի է շատ ավելի բարձր մակարդակով պաշտպանել իրեն, որն ի վիճակի է զարգանալ, գրավիչ լինել ներդրումների համար, և, որ ամենակարևորն է, ի վիճակի է գրավիչ լինել այնտեղ ապրելու համար»,- ասաց նա:

tert.am

Comments
SHARE