Գլխավոր Հասարակություն «Ժամանակ». Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկը. բացառություն կանե՞ն

«Ժամանակ». Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկը. բացառություն կանե՞ն

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ պայմանավորվածության ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, բայց Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իր համար բացառություն անեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments
SHARE