Գլխավոր Հասարակություն «Ամբողջ օրը մրի ու կեղտի մեջ ենք». ՀԿԵ-ի աշխատակիցները գործադուլ են սկսել

«Ամբողջ օրը մրի ու կեղտի մեջ ենք». ՀԿԵ-ի աշխատակիցները գործադուլ են սկսել

Նյութի մանրամասները `NEWS.am

Նոյեմբերի 7-ից, ժամը 14.00-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայարանների եւ տեղամասերի աշխատակիցները գործադուլ են սկսել:

Պատճառն այս ամիս չվճարված հավելավճարներն են: Այս պահին «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորատար եւ բեռնատար գնացքները կանգնած են ու չեն աշխատում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի գնացքների մեքենավարներն ու օգնականները:

«Երեկ աշխատավարձ ստացանք, սպասում էինք, որ ամեն ամսվա նման 25 տոկոս հավելավճար կլինի, բայց 25 տոկոսի փոխարեն իրենք առանց պատճառաբանելու մեզ 10 տոկոս հավելավճար են վճարել: Հիմա մենք պահանջում ենք մեր չվճարված գումարները: Դա կազմում է մոտ 35-50 000 դրամ: Աշխատակից կա, ում հավելավճարը 30 000 դրամ է կազմում, աշխատակից կա՝ մինչեւ 50 000 դրամ, այսինքն, այդքանով պակաս աշխատավարձ ենք ստացել: Ասում են, որ գնացքներ չի եղել, քիչ է եղել, փող չունենք, որ վճարենք: Իրենք ասում են, որ դուք պլանը գերակատարել եք ամիսների կտրվածքով, երկաթգծի պետն էլ նույնիսկ ռուսերենով ասել էր, որ բեռնափոխադրումների շրջանառությունը 16 տոկոս ավելացել է, բայց պարզվում է փող չունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին մեքենավարները:
Comments
SHARE