Գլխավոր Միջազգային «Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Վիետնամի գեղեցկուհին

«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Վիետնամի գեղեցկուհին

«Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Վիետնամի ներկայացուցիչ՝ 23-ամյա գեղեցկուհի Ֆիոնգ Կխան Նգուենը, հայտնում է Rappler-ը։

Գեղեցկուհին ծնվել է Վիետնամի հյուսիսում գնտվող Բենչե գավառում։ Աղջիկը համալսարանում ուսումնասիրում է մարքեթինգ եւ ազատ խոսում է անգլերեն։ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին նա հետեւել է 2010թ․-ին եւ հենց այդ ժամանակ նրա մոտ մասնակցության միտք է առաջացել։

Ֆիոնգ Կխան Նգուենը պատմել է Մեկոնգ գետի էկոլոգիայի պահպանության, ինչպես նաեւ մարդկանց մասին, որոնց կյանքը կախված է ջրից։ Կենսագրության մեջ Վիետնամի ներկայացուցիչը նշել է, որ սիրում է կատուների, քանզի «այդ խելացի կենդանիները հիանալի կերպով մերվում են շրջապատող յուրաքանչյուր միջավայրի»։ Այս տարի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող Mall of Asia Arena կենտրոնում։

Comments
SHARE