Գլխավոր Տնտեսություն Բրիտանական պարբերականը Երևանն ընդգրկել է ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններ առաջարկող քաղաքների տասնյակում

Բրիտանական պարբերականը Երևանն ընդգրկել է ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններ առաջարկող քաղաքների տասնյակում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտն ամենից արագ զարգացող արդյունաբերություններից մեկն է ողջ աշխարհում, որի աճին զուգահեռ մեծանում է ոլորտի աշխատակիցների պահանջարկը: Այդ պահանջարկի հետ մեկտեղ ավելանում է տեխնոլոգիական ոլորտում կատարելագործվելու հնարավորություններ առաջարկող քաղաքների թիվը: Այս մասին գրելով՝ բրիտանական Enterprise Times պարբերականը ներկայացնում է նման քաղաքների թոփ տասնյակը, որոնց թվում ընդգրկվել է նաև Երևանը:

1. Սան Ֆրանցիսկո, որի «Սիլիկոնյան հովտում» 39 ընկերության գրասենյակներ են տեղակայված, ինչպես նաև հազարավոր ստարտափերի գրասենյակներ:

2. Նյու Յորք. քաղաք, որը երբեք չի քնում ոչ միայն այն պատճառով, որ հանդիսանում է ֆինանսական աշխարհի կենտրոնը, այլ նաև վենչուրային կապիտալի ծաղկման վայր է հանդիսանում:

3. Օսթին. հենց այս քաղաքում են տեղակայված Cisco, eBay, Facebook, Google, IBM, Indeed, Intel և մի շարք այլ ընկերությունների գրասենյակները:

4. Երևան. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025-ին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի հասնելով՝ 30 000-ի: Դա տեղի կունենա տեխնոլոգիական հատվածում նորարարությունների աճի շնորհիվ: Ապրուստի արժեքը բավականին ցածր է, հանցավորության մակարդակը նույնպես ցածր է, իսկ մշակույթը՝ բազմազան:

5. Սինգապուր, որը հանդիսանում է Ասիայի տեխնոլոգիաների  կենտրոններից մեկը, բացի այդ հիանալի վայր է կրթություն ստանալու համար:

6. Մելբուրն, որն Ավստրալիայի տեխնոլոգիական քաղաքն է, որը հարուստ է դիզայներական ստուդիաներով, որոնք նույնպես նպաստում են տեխնոլոգիաների զարգացմանը:

7. Լոնդոնն արագ տեմպերով դառնում է տարատեսակ նորարարությունների ոլորտի հանճարների խաղահրապարակը:

8. Ստոկհոլմը հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայի արագ զարգացող տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ 2016-ին ավելի քան 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարվել տեխնոլոգիական ընկերություններում:

9. Բանգալորը ևս մեկ ասիական զարգացող կենտրոն է տեխնոլոգիաների համար, որտեղ գնալով աճում է ՏՏ ընկերությունների թիվն ու մասնագետների պահանջարկը:

10. Տորոնտոն տեխնոլոգիաների աշխարհում իր ուրույն տեղն է գրավում արհեստական ինտելեկտի շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և մշակումների համար:

Comments
SHARE