Գլխավոր Հասարակություն Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ. Հայկ...

Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ. Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը երևանցիներին (տեսանյութ)

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

«Սիրելի՛ երևանցիներ, երևանցի ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երևանի բնակիչների, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, այն համարում են իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանը ողջ հայության մայրաքաղաքն է: Եվ այսպես, սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք», – մաղթել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը նշեց նաև, որ առավոտից ստանում է շնորհավորանքներ. շնորհավորում են երևանցիներին:

Վաղը վաղ առավոտից սկսելու են մայրաքաղաքաի տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ. վազք, հեծանվազազք, որին մասնակցելու է նաև Հայկ Մարությանը, ով վաղը ողջ օրը շրջելու է քաղաքում, հանդիպելու և զրուցելու է երևանցիների հետ, որպեսզի շնորհավորի և ստանա շնորհավորանքներ՝ քաղաքի տոնի կապակցությամբ:

 

Մի քանի վայրերում՝ լինելու են նաև համերգներ, որոնք կեզրափակվեն Հանրապետության հրապարակում հրավիրվելիք մեծ գալա-համերգով: Այն, քաղաքապետի խոսքով, ոչ միայն կներկայացնի հետարքիր երաժշտություն, այլև Երևան քաղաքի պատմությունը: Ապա՝ մեծ հրավառոթյուն:

Մանրամասները՝ տեսանյությում

Comments
SHARE