Գլխավոր Քաղաքականություն Իվետա Տոնոյանը չի կարող հայտնել, թե ԲՀԿ համապետական ցուցակում Ծառուկյանի խոստացված փոփոխությունները...

Իվետա Տոնոյանը չի կարող հայտնել, թե ԲՀԿ համապետական ցուցակում Ծառուկյանի խոստացված փոփոխությունները վերաբերելու են բիզնե՞ս, թե քաղաքական թիմին

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ԲՀԿ համապետական ցուցակում լինելու են փոփոխություններ:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե փոփոխություններն ում են վերաբերում՝ ԲՀԿ քաղաքակա՞ն, թե բիզնես թիմին, պատասխանեց. «Այս պահի դրությամբ ցուցակի կազմման աշխատանքները, հանդիպումները, քաննարկումները դեռևս ընթացքի մեջ են, կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել, այսինքն՝ անձերը, թե ովքեր են լինելու, ովքեր՝ ոչ, որևէ հստակ բան այս չեմ կարող ասել, բայցի այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է ներկայանալի ընտրական ցուցակով՝ հանրության մեջ հարգանք ու հեղինակություն ունեցող, տարբեր ոլորտներ ներկայցնող անձանցով:

 Դա միանշանակ է: Երբ աշխատանքներն ավելի եզրագծին մոտ կլինեն, այն ժամանակ ավելի համապարփակ տեղեկություն կտրամադրեմ»:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հնարավոր դաշինքների մասին հարցին ի պատասխան՝ հայտարարել է նաև, որ քննարկումներ են լինելու տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, և քննարկումների արդյունքում կլինի վերջնական որոշում, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Comments
SHARE