Գլխավոր Հիմնական «ԲՀԿ ցուցակն էապես փոխվելու է». Գագիկ Ծառուկյան

«ԲՀԿ ցուցակն էապես փոխվելու է». Գագիկ Ծառուկյան

Ազատամարտիկներին պետք չի խառնել քաղաքականությանը, նրանք մեր հայրենիքի պաշտպաններն են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Ռուբեն Գեւորգյանը պատգամավոր չի լինելու, եւ իրենց կուսակցության համամասնական ցուցակում չի լինելու։

«Պարոն Գեւորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, դա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ Բարգավաճի ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինչով է պայմանավորված փոփոխությունները, արդյոք ներկայիս պատգամավորներն իրենց չեն արդարացրել, Գագիկ Ծառուկյանը հակադարձեց, որ բոլորն էլ իրենց արդարացրել են․ «Բոլորն էլ իրենց արդարացրել են, նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ավելի առաջ են գնալու, մենք ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքների են անցնելու, այլ գործունեությամբ են զբաղվելու, մի տեղ լճանալ այդքան չի կարելի»։

Հարցին, թե արդյոք էլի գործարարներ են լինելու ցուցակում, Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր․ «Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել»:

Comments
SHARE