Գլխավոր Տնտեսություն Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Մենք շատ մեծ հողեր ունեինք, համայնքապետը գյուղի ֆոնդային հողերը վաճառել է, ոչ մի բան չունենք: Այս մասին Սյունիքի մարզի Սյունիք համայնքում, որը հիմա Կապանի խոշորացված փնջում է, դիմելով վարչապետի ժամանկավոր պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանին, ասաց բնակիչներից մեկը` նշելով, որ իր հողերի համար տարիներ շարունակ դատական քաշքուկի մեջ է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց տեղեկացրեցին, որ քրեական գործ է հարուցված, քննություն է իրակնացվում, հույս ունի, որ արադարադատությունը կվերականգնվի:

«Այսինքն դուք հիմա վարելահողեր չունե՞ք, սեփականշնորհման ժամանկ դուք հող չե՞ք ունեցել», – հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Բնակիչն արձագանքեց, որ ո՛չ վարելոհող, ո՛չ էլ արտովայր չունեն:

«Ռեզերվի հողեր ենք ունեցել վաճառել է, մարդ կա սեփականաշնորհված հող ունի, մարդ էլ կա՝ չունի»:

Մեկ այլ բնակիչ, միջամտելով երկխոսությանը, նշեց, որ մարդկանց սեփական հողատարծքի վրա նախկին գյուղապետն անգամ գերզմանտուն է կառուցել:\

Բնակիչները խնդրեցին Նիկոլ Փաշինյանին զբաղվել հունիս ամսին համայնքում կարկուտի հասցրած վնասների փոխհատուցմամբ:

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե համայնքում ինչ են մշակում եւ բնակիչներին խորհուրդ տվեց մտածել կոոպերատիվների ստեղծման մասին:

Բնակիչները բարձրաձայենցին նաև տրանսպորտի, մանկապարտեզի շենքի հետ կապված հարցերը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք լուծման ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլև մտադիր է խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին:

 

Comments
SHARE