Գլխավոր Միջազգային Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէ

Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէ

Ինտերպոլի արդեն նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, հայտարարել է, որ կասկածում է, որ իր ամուսինն այլևս ողջ չէ, գրում է «РИА Новости»գործակալությունը:

«Ես կարծում եմ, որ դա քաղաքական պատճառներ ունեցող հետապնդում է: Ես վստահ չեմ, որ նա ողջ է», – ասել է կինը:

Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի տարածքը լքած Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյն անհետացել է:

Ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են սկսել այդ առիթով: Մենի անհետացման մասին հայտնել է նրա կինը, որը երեխաների հետ բնակվում է Լիոնում:

Ավելի ուշ Չինաստանում հասարակական անվտանգության նախարարությունից հայտնել են, որ Մենը Չինաստանում կասկածվում է մի շարք օրինախախտումների ու մասնավորապես՝ կաշառք վերցնելու համար:

Comments
SHARE