Գլխավոր Ամենաընթերցված Հայաստանի կազմակերպած ընդունելության մակարդակն այս գագաթնաժողովը հաջողությամբ պսակելու գրավական դարձավ․ Թունիսի ԱԳ...

Հայաստանի կազմակերպած ընդունելության մակարդակն այս գագաթնաժողովը հաջողությամբ պսակելու գրավական դարձավ․ Թունիսի ԱԳ նախարար

Թունիսի Հանրապետության արտգործնախարար Խեմայիս Ջհինավիրը Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին գագաթնաժողովի կայացման ու իրականացման արտակարգ ջանքերի համար։

Նա գոհ է Հայաստանի կազմակերպած ընդունելությունից, քանի որ ընդունելության մակարդակն այս գագաթնաժողովը հաջողությամբ պսակելու գրավական դարձրեց։

«Ցանկանում եմ նաև առիթից օգտվել ու ևս մեկ անգամ հանրային կերպով շնորհավորել ՖՄԿ նորընտիր քարտուղար, Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ նրան մեծագույն հաջողություն մաղթելով այս նոր ու ոգևորիչ առաքելության մեջ։ Թունիսի անունից մեր ջերմ շնորհակալությունն ենք հայտնում նաև նախկին քարտուղար Միկայել Ժանին, որն իր մանդատի գործողության ընթացքում հրաշալի գլխավորեց կազմակերպությունը»,- ասաց նա։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը Թունիսն է, ինչի առիթով էլ Խեմայիս Ջհինավիրը հայտարարեց, որ Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր, ինչպես ինքը որակեց,  եղբայրներին ու բարեկամներին։

«Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը կարևոր ու առանցքային պահ դարձնելու համար»,- շեշտեց Թունիսի Հանրապետության արտգործնախարար Խեմայիս Ջհինավիրը։

Comments
SHARE