Գլխավոր Հասարակություն Առողջապահության նախարարությունը որևէ կերպ չանդրադարձավ հանքարդյունաբերության՝ բնակչության առողջությանը պատճառվող վնասին

Առողջապահության նախարարությունը որևէ կերպ չանդրադարձավ հանքարդյունաբերության՝ բնակչության առողջությանը պատճառվող վնասին

Խիստ տարօրինակ էր, որ, մեծ աղմուկը անտեսելով, առողջապահության նախարարությունը որևէ կերպ չանդրադարձավ հանքարդյունաբերության ակտիվ զարգացման արդյունքում բնակչության առողջությանը պատճառվող իրական կամ պոտենցիալ վնասին: Այդ վնասի մասին փաստեր առկա են ապացուցողական բժշկության ցանկացած շտեմարանում:

Փաստորեն, այդ անդրադարձի բացակայությունը պայմանավորված է շահերի բախումով, քանի որ նախարարի հայրը փորձագետ է աշխատում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունում և նույնիսկ իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ անել բնապահպանների հետ քննարկումների ժամանակ:

Սա կոռուպցիոն ռիսկի հստակ դրսևորում է:

Բնակչության առողջությանը հասցվող վնասը հետազոտելու և բացառելու փոխարեն առողջապահության նախարարությունn իր ռեսուրսներn ուղղում է թերի հետազոտված պատվաստանյութերը գովազդելու և ծխախոտ արտադրող տեղական ընկերության շահերի լոբբինգի ուղղությամբ:

Կոչ եմ անում բնապահպաններին, լրագրողներին և այլ շահագրգիռ կողմերին պաշտոնական նամակով դիմել առողջապահության նախարարություն` պահանջելով ռիսկերի գնահատման մասին զեկույց և պաշտոնական դիրքորոշում:

Comments
SHARE