Գլխավոր Հիմնական Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Բացի Մակրոնից, գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ևս 25 պետության ղեկավարներ։

Ժամեր առաջ Երևան էր ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն։

Նշենք, որ գագաթնաժողովի մեկնարկը տրվելու է վաղը։

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

Comments
SHARE