Գլխավոր Միջազգային Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը՝ ուղիղ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը՝ ուղիղ

10։53

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում մեկնարկել են ելույթները։ Առաջինը ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

10։36

Ընտանեկան լուսանկարի արարողությանը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով գեղաթերթիկի մարումը:

10։23

Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովում այս պահին տեղի է ունենում Ընտանեկան լուսանկարի արարողությունը: Լուսանկարվելուց հետո նախատեսված է ելույթների մասը:

10։15

Իր տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ ժամանեց նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիան եզարափակում էր պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:

09:55

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանել Բելգիայի և Կանադայի վարչապետներ Շառլ Միշելը և Ջաստին Տրյուդոն:

 Նշենք, որ արդեն տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններ են ժամանել գագաթնաժողովի վայր:

Comments
SHARE