Գլխավոր Քաղաքականություն Մենք դատապարտում ենք մի խումբ քաղաքացիենրի կողմից իրագործած բռնությունը «Ադեկվադ» հաղորդման անձնակազմի...

Մենք դատապարտում ենք մի խումբ քաղաքացիենրի կողմից իրագործած բռնությունը «Ադեկվադ» հաղորդման անձնակազմի նկատմամբ

Ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Մարալիկում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Առավելևս այս օրերին, երբ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում Հայաստանում են գտնվում տասնյակ երկրների ղեկավարները, նման միջադեպերը և անհանդուրժողականության նման դրսևորումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտում են հանդիսանում, այլև բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Մենք դատապարտում ենք մի խումբ քաղաքացիենրի կողմից իրագործած բռնությունը և անհանդուրժողականության ակնհայտ դրսևորումները«Ադեկվադ» հաղորդման անձնակազմի նկատմամբ և հորդորում ՀՀ ոստիկանությանը՝ օբյեկտիվ և իրավական գնահատական տալ կատարվածին:

Comments
SHARE