Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են», -հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը:
Լիագումար նստաշրջանում Մադագասկարը կառույցի նախագահության լիազորությունները փոխանցել է Հայաստանին:
Comments