Գլխավոր Հասարակություն Կրթությունը հանդիսանում է բանալի՝ կանխելու ծայրահեղականությունը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ ՖՄԿ գագաթնաժողովին

Կրթությունը հանդիսանում է բանալի՝ կանխելու ծայրահեղականությունը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ ՖՄԿ գագաթնաժողովին

Հայաստանը հիշատակվեց որպես մի երկիր, որը բերում է աշխարհին նոր հույս, այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խորը հարցադրումներ ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի խոսքում ասաց Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

«Մենք փորձել ենք նախևառաջ մտավոր ընդհանուր գծեր գտնել»,-ասաց նա և նշեց, որ այսօր ներկա սերունդը և հաջորդող սերունդը պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, դեմոգրաֆիկ, ծայրահեղականության տարածման հետ կապված հարցերի:

«Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող ենք այս հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց նա և օրինակ բերեց այն, որ կրթության ոլորտում ավելի քան 600 մլն երեխա չի կարողանում հասնել նվազագույն կրթական շեմերին:

«Բացի այդ, մի շարք նոր գիտություններ նորարություն են բերում գիտական ոլորտում և այս բոլոր նորարարությունների ոլորտում ֆրանկոֆոն երկրները պետք է գտնեն իրենց լիիրավ դերը»,-ասաց նա:

Օդրե Ազուլեն ասաց, որ այսօր աղջիկների միջազգային օրն է և կարևորեց կանանց և աղջիկների՝ ավելի բարձր կրթություն ապահովելու հարցը ավելի լավ ապագա ապահովելու համար: «Կրթությունը հանդիսանում է բանալի՝ կանխելու ծայրահեղականությունը, մենք պետք է ուղղենք մեր ջանքները երիտասարդությանը, որպեսզի կարողանանք հաղթահարել»,-ասաց նա և նշեց, որ Ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցում է այս բոլոր երկներում:

«Լեզուն կառուցում է միտքը, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտահետազոտական դրույթներն ընդունելի լինեն ֆրանսերենով, մենք այս դեպքում արձանագրում ենք անգլերենի հսկայական առաջխաղաղացումը և պետք է թույլ տալ հաղթահարել այս մարտահրավերները»,-ասաց նա:

Օդրե Ազուլեն նշեց, որ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ Ֆրանկոֆոնիայի շնորհիվ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Վերջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խոսեց նաև Շառլ Ազնավուրի մասին: «Մի մեծ մարդ զուգահեռներ են տարել Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ-ի միջև, այդ մարդուն մեծ հարգանքի տուրքեր են մատուցվել Փարիզում և ՀՀ-ում, այդ մարդը հանդիսանում էր Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ-ի հպարտությունը: Նա հանդիսանում է մարմնավորումը այն բոլոր գաղափարախոսության, որի կրողն ենք նաև մենք»,-եզրափակեց նա:

Comments
SHARE