Գլխավոր Ամենաընթերցված Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը՝ նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելեց...

Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը՝ նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին:

«Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց Միշելը:

Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:

Շառլ Միշելը Բելգիայի Թագավորության ստորին պալատում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը իրողություն է և պետք է ճանաչվի, և այդտեղ այլ կարծիք լինել չի կարող:

Comments
SHARE