Գլխավոր Հասարակություն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով և լրացուցիչ շարժակազմերով

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով և լրացուցիչ շարժակազմերով

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն: Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան:

Comments
SHARE