Գլխավոր Քաղաքականություն Համակարգում փոփոխություններ լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու. Ֆ. Ցոլակյան

Համակարգում փոփոխություններ լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու. Ֆ. Ցոլակյան

Հոկտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտել է ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը:

ԱԻ նախարարը նշել է, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու:

«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», – նշել է ԱԻ նախարարը:

ԱԻ նախարարը նշել է, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել գլխավոր քարտուղարին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:
Comments
SHARE