Գլխավոր Հիմնական Երևանի ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների նախագահներ ու նախագահների տեղակալներ

Երևանի ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների նախագահներ ու նախագահների տեղակալներ

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ ընտրվեցին Երևանի ավագանու չորս մշտական հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները: Երևանի ավագանու անդամները միաձայն Աշոտ Մնացականյանին ընտրեցին ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Լևոն Հովհաննիսյանն էլ ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Սաթենիկ Մկրտչյանն ընտրվեց Մշակույթի , կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, նախագահի տեղակալի պաշտոնում էլ ընտրվեց Հակոբ Մելիքյանը: Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովը ևս նոր նախագահ ունի: Արսեն Կարապետյանն ընտրվեց նախագահի պաշտոնում, Մարկոս Հարությունյանն էլ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Երևանի ավագանին Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրեց Արուսյակ Ջուլհակյանին, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալ` Գայանե Մելքումյանին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:

Comments
SHARE