Գլխավոր Քաղաքականություն Արմավիրի քաղաքապետ դառնալու համար պայքարում են 1 կուսակցական և 3 անկուսակցական թեկնածուներ....

Արմավիրի քաղաքապետ դառնալու համար պայքարում են 1 կուսակցական և 3 անկուսակցական թեկնածուներ. ովքեր են նրանք

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 9 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ կլինեն։

Tert.am-ն այս հրապարակման մեջ առանձնացրել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքում առաջադրված թեկնածուներին։

Արմավիր քաղաքում ընտրապայքարին մասնակցելու են 4 թեկնածու, որոնցից միայն մեկն է կուսակցական։

Համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից մեկն անկուսակցական Ժիրայր Աբրահամյանն է, որը մեկ անգամ եղել է ավագանու անդամ:

Ընտրապայքարի մյուս մասնակիցը Օհան Հարությունյանն է։ Նա նույնպես անկուսակցական է և այժմ աշխատում է «ՀԵԾ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղում՝ որպես կուրսանտների վերլուծական և էներգիայի իրացման բաժնի ճարտարագետ: Վերջինս 2 անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ։

Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում կուսակցական թեկնածու Խուդաթյան Դավիթը ներկայացնում է « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նա այս պահին Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Խուդաթյանը մասնակցել է 2017 թ. կայացած խորհրդարանական ընտրություններին և  ստացել 789 ձայն:

4-րդ թեկնածուն Սևակ Մինասյանն է, որն այս պահին «Եռասյուն» ՍՊԸ-ում որպես իրավաբան է աշխատում։ 2005 թվականին նա ընտրվել է Արմավիրի ավագանու անդամ՝ 438 ձայնով, իսկ 2011թ.-ի մարտի 20-ին մասնակցել է Արմավիրի քաղաքապետի ընտրություններին և հավաքել 5806 ձայն:

 

Comments
SHARE