Գլխավոր Հասարակություն Հակոբ Արշակյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է 5G ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելու...

Հակոբ Արշակյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է 5G ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելու հեռանկարներիը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։

Նախարարությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջեւ արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների եւ ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների եւ գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարեւորեց երկու երկրների միջեւ գործակցությունն առավել ակտիվացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք հնարավորություններ։ Կարեւորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ եղավ նաեւ տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ կրթական եւ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն եւ կիսահաղորդչային տեխնոլոգիաները։

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։

Comments
SHARE