Գլխավոր Միջազգային ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հինգ տարվա ընթացքում աճել է 25 միլիոն դոլարից մինչև 250 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած նախարարական համաժողովից հետո լրագրողներին հայտնեց ԱՄԷ պետական նախարար Զաքի Նուսեյբան:

«Սրանից հինգ-վեց տարի առաջ ընկերներիցս մեկն առաջին անգամ այցելեց Հայաստան և վերադարձին ինձ ապշած ասաց՝ «Աստված իմ, մենք հայտնաբերել ենք Շվեյցարիա հենց մերկողքին»: Եվրոպայում ներդրման համար անհրաժեշտ տեղ ու ոլորտ փնտրելու փոխարեն մենք դա կանենք այստեղ՝ Հայաստանում՝ լեռներով, լճով: Այստեղ կա անհրաժեշտ հողը դրա համար»,- շեշտել է պետական նախարարը:

Comments
SHARE