Գլխավոր Տնտեսություն ՀԾԿՀ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի 1 մլն դրամ փոխանցել...

ՀԾԿՀ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի 1 մլն դրամ փոխանցել պետբյուջե

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի 1 մլն դրամ փոխանցել պետական բյուջե: Հարցը ներառված է ՀԾԿՀ հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ մարզահամերգային համալիրին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանված էր մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ը, և ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել հանձնաժողով:

«Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում ՀՀ պետական բյուջե փոխանցել ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը հաշվարկված 950 760 դրամ պարտքը, որից 892 825 դրամը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարն է, իսկ 57 825 դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը»,- ասվում է որոշման մեջ:

Comments
SHARE