Գլխավոր Միջազգային Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 2,65 դոլարով՝ հասնելով մինչև 81,42 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,3 դոլարով և կազմում է 72.08 դոլար մեկ բարելի դիմաց։

Comments
SHARE