Գլխավոր Քաղաքականություն Ո՞վ է էս մարդկանց «դուխն» ու հպարտությունը կասկածի տակ առել, որ շուտ-շուտ...

Ո՞վ է էս մարդկանց «դուխն» ու հպարտությունը կասկածի տակ առել, որ շուտ-շուտ կրկնում են՝ հավանաբար չմոռանալու նպատակով. ասելով չէ, անելով է. Մ. Հակոբյան

ԽՍՀՄ տնտեսության ծանր արդյունաբերության և գիտատար ճյուղերի առյուծի բաժինը ժառանգություն ստացած Եվրոպայի ամենամեծ պետությունը՝ Ուկրաինան, պերմանենտ «մայդանների» ճանապարհը բռնելով էնպես տապալվեց, որ վերջնական կորցրեց Ղրիմը, իսկ Դոնբասում սարսափելի ռազմական պարտություն կրեց ու այս տապալման գործընթացի վերջը դեռ չի երևում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Պնդում եմ, որ այս ողբերգության հիմքը ժողովրդի մեծ մասի գլուխը ոչ մի բանով չարդարացված, ոչ մի ձև չհիմնավորված, տափակ ու անիմաստ, նույնիսկ ծիծաղելի լոզունգներ խցկելն էր, որ տեղի-անտեղի, անկապ ու անիմաստ գոռան՝ «Слава Украине, героям слава»։ Թե ի՞նչ էին արել, որ փառք վաստակեն, ինչների՞ վրա էին ուրախանում և ի՞նչ ողբերգության բերեց այս արկածախնդրությունը, հստակ կարող եք տեսնել այսօր։

Ասելով չէ, անելով է։ Օդից ո՛չ փառք է ընկնում, ո՛չ էլ՝ առավել ևս հերոսություն։ Մոտավորապես էնպես, ինչպես մեզ մոտ ոմանք տեղի-անտեղի գոռում են «դուխով» կամ իրենց հպարտ հռչակում։ Չես հասկանում. ո՞վ է էս մարդկանց դուխն ու հպարտությունը կասկածի տակ առել, որ շուտ-շուտ կրկնում են՝ հավանաբար չմոռանալու նպատակով։ Կամ որ ասեցիք, հո չդառա՞ք։ Եթե ասելով է, եթե հռչակելով է, շատերն իրենց կարող են և տիեզերագնաց հռչակել։ Դեմ չեմ, արեք»,– գրառման մեջ նշում է ՀՀԿ–ական պատգամավորը։

Comments
SHARE