Գլխավոր Քաղաքականություն ՀՀ տնտեսությունն իրոք լավ վիճակում է, ավելին՝ բոլոր իմպուլսները դրական են. Աշոտ...

ՀՀ տնտեսությունն իրոք լավ վիճակում է, ավելին՝ բոլոր իմպուլսները դրական են. Աշոտ Խուրշուդյան (տեսանյութ)

Հայաստանում տնտեսական շուկան կայուն է, գները՝ նույնպես, ինչը տնտեսվարողների համար լավ է։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։

Տնտեսագետը նշեց, որ այս ընթացքը տնտեսության համար շատ դրական է. տնտեսական աճ ենք գրանցել բոլոր ոլորտներում։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճին, Խուրշուդյանն ասաց.

«Տնտեսական ցուցանիշների վրա նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է ազդել, նույնիսկ վարչության պետի մակարդակով փոփոխությունը կարող է ազդել։ Իհարկե, հեղափոխություն է եղել, փոփոխությունն էլ կտրուկ է։ Ձեռնպահ կմնամ 2 ամսվա գնահատականը համադրել ավելի երկար ու շարունակական գնահատականի հետ, կարող եմ ասել, որ տարվա կեսն իրոք ամփոփել ենք շատ դրական, տնտեսական աճ ենք գրանցել բոլոր ոլորտներում»,- ասաց նա։

Խուրշուդյանն արձանագրեց, որ ներկայումս հայաստանյան տնտեսությունն իրոք լավ վիճակում է, ավելին՝ բոլոր իմպուլսները դրական են, ու աճ կա։ Նրա խոսքով՝ տնտեսական աճն ունի իր բացատրությունները։

«Իհարկե, աճն ունի նաև իր բացատրությունները, որոնցից մեկը քաղաքական չէ, օրինակ՝գյուղատնտեսության աճը պայմանավորված էր կլիմայով, քանի որ բերքահավաքը կես ամիս շուտ սկսվեց։ Սա ասում եմ, որովհետև չի բացառվում, որ գյուղատնտեսության ոլորտում անկում լինի հաջորդիվ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, քանի որ շուտ սկսվում է, նաև շուտ ավարտվում է։ Անբացատրելի է անասնաբուծության անկումը, այսինքն՝ գյուղատնտեսական աճը բուսաբուծության հաշվին է, ինչին պետք է լրացուցիչ բացատրություն տրվի։ Ծառայություն ոլորտում լուրջ աճ կա, ֆինանսների ու ապահովագրության ոլորտում էլ կտրուկ աճ կա, մշակույթի ու զվարճության ոլորտում, սննդի ծառայությունների ոլորտում՝ նույնպես։

Նույնիսկ տուրիզմի ոլորտում աճ կա, դա էլ այն պայմաններում, երբ Իրանից զբոսաշրջիկների թվաքանակն անկում է արձանագրել։ Այսինքն՝ նրանք փոխարինվել են այլ երկրներից եկող զբոսաշրջիկներով, ինչը դրական է, քանի որ նշանակում է, որ տուրիզմի բազմազանություն կարող ենք ապահովել»,- ներկայացրեց Աշոտ Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Comments
SHARE