Գլխավոր Քաղաքականություն ԲՀԿ–ի ավագանու թեկնածուին «ասֆալտին են փռել». Պետրոս Ղազարյան

ԲՀԿ–ի ավագանու թեկնածուին «ասֆալտին են փռել». Պետրոս Ղազարյան

Երեւանի ավագանու ընտրություններին մասկացող ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարին երեկ դիմակով անձինք «փռել են ասֆալտին»։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության ցուցակի 3-րդ համարը ներկայացնող, լրագրող Պետրոս Ղազարյանը։

«Ոչինչ, այդ թվում՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերի մեր ընտրությունները։ Մենք դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, սակայն չենք կարեւող թույլ տալ դա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հրահանգեց իրականացնել ռեյդեր, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Comments
SHARE