Գլխավոր Տնտեսություն «Գազպրոմ»-ը գազ է վաճառում Հայաստանին աշխարհում առկա ամենաէժան գնով. Պուտին

«Գազպրոմ»-ը գազ է վաճառում Հայաստանին աշխարհում առկա ամենաէժան գնով. Պուտին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենացածր գներով։ Այս մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի տնտեսական գործընկերների շրջանում:

«Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք, և այստեղ կարելի է նշել, որ այս իմաստով մեր հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Մասնավորապես ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2 տոկոս: Այսինքն, եթե ամեն ինչ նույն կերպ շարունակվի, մենք կգերազանցենք անցած տարվա ցուցանիշները», – նշել է Պուտինը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նաև ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

Փաշինյանն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին չի բացահայտվել:

Comments
SHARE