Գլխավոր Միջազգային Մահացել է Քոֆի Անանը

Մահացել է Քոֆի Անանը

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ 80 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:

Նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում՝ փոխարինելով Բուտրոս Բուտրոս-Գալիին։ 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի և մի շարք աֆրիկական լեզուների։ Սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

 

Comments
SHARE